Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին» և հաղթանակ տարավ 3:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Վանի» պաշտպան Արթուր Դանիելյանը։ 36-րդ րոպեին խաղն ընդհատվեց կարկուտի պատճառով։ Առաջին խաղակեսի վերսկսումից հետո «Շիրակի» կիսապաշտպան Մհեր Թառլոյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ Ռաֆիկ Միսակյանը, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, առաջ մղեց Գյումրիի թիմին։
Երկրորդ խաղակեսում «Վանը» կարողացավ շրջել խաղի ընթացքը։ Գոլեր խփեցին վրացի պաշտպան Սաբա Սիդամոնիձեն (62-րդ րոպե) և բրազիլացի կիսապաշտպան Էրիկին (71-րդ րոպե), ինչը թույլ տվեց Չարենցավանի ակումբին հաղթանակ տանել։
Այս հաղթանակից հետո «Վանը» 6 խաղում վաստակել է 8 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Շիրակը» 7 խաղում 5 միավորով մնում է նախավերջին՝ 9-րդ տեղում։
Մրցաշարային աղյուսակը




























































