Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ձախ ոտքի ազդրային մկանի ջիլի պատռվածքի պատճառով 6–8 շաբաթով դուրս է մնացել խաղադաշտից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Marca-ի տվյալներով՝ 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի «Մարսելի» դեմ խաղում (2:1)։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի պաշտպանը մասնակցել է «Ռեալի» Իսպանիայի առաջնության բոլոր չորս հանդիպումներին, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։


























































