«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է ակումբ բերել մեծ աստղի։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լապորտան ցանկանում է, որ «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդը միանա կատալոնական ակումբին։
Նորվեգացու տրանսֆերը կպահանջի հսկայական ֆինանսական ներդրումներ, սակայն Լապորտան լավատեսորեն է տրամադրված այս հարցում։ Իսպանացին կարծում է, որ Հալանդի հետ պայմանագիր կնքելը հնարավոր է, հատկապես եթե «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում շարունակի անկայուն արդյունքներ ցույց տալ։
Լապորտան ցանկանում է Էրլինգին տեսնել «Բարսելոնայում», չնայած Դեկուն դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տարբերակը։Transfermarkt-ը Հալանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո, իսկ Ալվարեսինը՝ 100 միլիոն եվրո։






















































