«Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալը դեռևս խնդիրներ ունի աճուկի հատվածում։ Կատալոնական ակումբի բժշկական անձնակազմը շարունակում է ուշադիր հետևել Յամալի առողջական վիճակին։
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Յամալի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի «Նյուքասլի» դեմ հանդիպմանը բացառված է։
Աղբյուրը ընդգծում է, որ Յամալի վերադարձը խաղադաշտ չի սպասվում նաև Լա լիգայի 5-րդ և 6-րդ տուրերի՝ «Խետաֆեի» և «Ռեալ Օվիեդոյի» դեմ խաղերում։
Ամենաիրատեսական սցենարն այն է, որ Լամինը խաղադաշտում որոշ ժամանակ կանցկացնի Լա լիգայի 7-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (սեպտեմբերի 28), որպեսզի 100%-ով պատրաստ լինի ՊՍԺ-ի դեմ խաղին (հոկտեմբերի 1)։




























































