Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է կյանքի խնդիրների մասին՝ անդրադառնալով մեծ գումարների և շրջապատի հետ կապված դժվարություններին, որոնք առաջանում են մարդկանց փոփոխություններն ընդունելու անկարողությունից:
«Որքան շատ գումար ունես, այնքան շատ խնդիրներ են առաջանում: Որոշ մարդիկ չեն նկատում, որ քո կյանքը փոխվում է. նրանք ցանկանում են քեզ տեսնել այն երեխայի կերպարում, ինչպիսին եղել ես նրանց հետ անցյալում: Բայց դու այլևս այդ մարդը չես: Դու ունես պարտականություններ, աշխատանք և պատասխանատվություն:
Եթե ինչ-որ մեկն ընդունում է քո կյանքի ուղին և քայլում կողքիդ, դա հիանալի պատմություն է: Հրաշալի է մեծանալ, հասնել բարձրունքների՝ ունենալով ընտանիք և ամուր հիմք: Սակայն երբեմն այդպես չի լինում… Կապը մտերիմների հետ խզվում է, քանի որ ձեր հարաբերությունները չեն հարմարվում փոփոխություններին: Սա խնդիր է, որի հետ բախվում են շատ մարզիկներ և նշանավոր անհատներ», — Մբապպեի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը:





















































