Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը մտադիր է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին արդեն տեղեկացրել է իր շրջապատին 2026 թվականի ամռանը «Բարսելոնա» տեղափոխվելու իր ցանկության մասին։ Հանուն տրանսֆերի ֆուտբոլիստը պատրաստ է ճնշում գործադրել մադրիդյան ակումբի ղեկավարության վրա։
Նշվում է, որ Ալվարեսի ցանկությունը կապված է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի նոր մարտավարական գաղափարների հետ, որոնք ֆուտբոլիստին դուր չեն եկել։ Հարձակվողը վստահ է, որ կարող է դառնալ Ռոբերտ Լևանդովսկու իրավահաջորդը, քանի որ «կապտանռնագույնները» մտադիր չեն երկարաձգել լեհի հետ գործող պայմանագրի ժամկետը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Սակայն խոչընդոտ կարող է լինել Ալվարեսի բարձր գինը, որը տատանվում է մոտ 80 միլիոն եվրոյի սահմաններում։ Այս մրցաշրջանում Խուլիանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 3 խաղի և խփել 1 գոլ։




























































