«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը կորցրել է անձնագիրը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի E խմբի երկրորդ տուրի Թուրքիայի դեմ արտագնա խաղից հետո (0:6), հայտնում է «Beyaz Futbol»-ը։
Յամալը խաղից հետո երկար ժամանակ փնտրել է իր անձնագիրը, այդ թվում՝ հանդերձարանում, բայց չի գտել այն և լքել է մարզադաշտը։
🚨 Lamine Yamal lost his passport in Turkey.
After the match, Lamine Yamal spent a long time looking for his passport, even returning to the locker room to check there as well, but he left the stadium without finding it. @beyazfutbol ‼️
pic.twitter.com/V4Wf5gNsln— Lamine Yamal Xtra (@Yamal_Xtra) September 7, 2025
Ներկայումս պարզ չէ, թե ինչպես է 18-ամյա խաղացողը պատրաստվում լուծել թուրքական սահմանը հատելու և հետագայում հայրենիք վերադառնալու հարցը։
























































