Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է ֆուտբոլիստների արձագանքը իր կոշտ աշխատանքային մեթոդների վերաբերյալ։
Ուրբաթ` սեպտեմբերի 5-ին իտալացիները ջախջախեցին էստոնացիներին՝ նոր մարզչի գլխավորությամբ առաջին խաղում (5:0)։ Խաղից հետո Ալեսանդրո Բաստոնին և Ջակոմո Ռասպադորին, որոնք խփեցին մեկական գոլ, լրագրողների հետ զրույցում խոստովանեցին, որ իրենց օգնել է Գատուզոյի «ապտակները»։
«Ես ուզում եմ հստակեցնել, որ ես ոչ մեկին չեմ հարվածել»,— ծիծաղելով ասել է Գատուզոն։ «Ես պարզապես ուզում եմ, որ խաղացողները քրտնաջան աշխատեն»,— 47-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sport-ը։
Իտալիան հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ Իսրայելի դեմ արտագնա խաղում։




























































