Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
Իսպանիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Բուլղարիային 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում։
Հաշիվը 5-րդ րոպեին բացել է հարձակվող Միկել Օյարսաբալը։ Երկրորդ գոլը 30-րդ րոպեին խփել է պաշտպան Մարկ Կուկուրելյան, իսկ երրորդը՝ 38-րդ րոպեին, կիսապաշտպան Միխել Մերինոն։
Հաղթանակի շնորհիվ Իսպանիան վաստակել է 3 միավոր և գլխավորում է E խումբը։
Նիդեռլանդները և Լեհաստանը 1:1 հաշվով ոչ-ոքի են խաղացել Ռոտերդամի «Ֆեյենորդ» մարզադաշտում:
Գոլերը խփել են Դենզել Դումֆրիսը (28-րդ րոպե) և Մեթի Քեշը (80-րդ րոպե): Երկու թիմերն էլ 7 միավորով G խմբում են՝ Նիդեռլանդները առաջինն է, Լեհաստանը՝ երկրորդը: Հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 7-ին, Նիդեռլանդները կխաղա Լիտվայի, Լեհաստանը՝ Ֆինլանդիայի հետ:
Բելգիան 6:0 հաշվով հաղթել է Լիխտենշտայնին 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում՝ Վադուցի «Ռայնպարկ» մարզադաշտում:
Բելգիայի կազմում գոլեր են խփել Մաքսիմ Դե Կյոյպերը, Յուրի Տիլեմանսը (2 գոլ), Արթուր Թեատեն, Կևին Դե Բրույնեն և Մալիկ Ֆոֆանան: Բելգիան 7 միավորով J խմբում երրորդն է, Լիխտենշտայնը՝ 0 միավորով, վերջինը:



























































