Այսօր՝ սեպտեմբերի 3-ին «Բարսելոնան» հայտարարեց, որ թիմի իսպանացի պաշտպան Ալեխանդրո Բալդեն մարզման ժամանակ վնասվածք է ստացել ձախ ազդրի շրջանում, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։
AS պարբերականի հաղորդմամբ՝ Բալդեին վերականգնման համար անհրաժեշտ կլինի մոտ երեքից չորս շաբաթ։ Այսպիսով, «Բարսելոնայի» առաջիկա խաղերում Հանս-Դիտեր Ֆլիկը չի կարողանա հույս դնել 21-ամյա խաղացողի վրա։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի երեք տուրից հետո «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը։ Ֆլիկի թիմը 9 հնարավորից ունի 7 միավոր։ «Կապտանկարմիրները» հաջորդ խաղը կանցկացնեն սեպտեմբերի 14-ին՝ «Վալենսիայի» դեմ՝ սեփական հարկի տակ։


























































