«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը վստահ է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում է նվաճել «Ոսկե գնդակը»:
18-ամյա իսպանացին ընդգրկվել է 2024/25 մրցաշրջանի «Ոսկե գնդակ» մրցանակի թեկնածուների ցանկում:
««Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգան հաղթելը անհավանական կլինի ամբողջ թիմի համար: Անհատական տեսանկյունից՝ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը», և ով հակառակն է ասում, ստում է: 18 տարեկանում թեկնածուների ցանկում հայտնվելը մեծ ձեռքբերում է, և ես հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի»,- ասել է Յամալը RTVE-ին տված հարցազրույցում:




























































