«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ջանլուիջի Դոնարուման հայտարարություն է արել ՊՍԺ-ից «քաղաքայիների» կազմ տեղափոխվելուց հետո:
««Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիր կնքելը ինձ համար առանձնահատուկ պահ է: Ես միանում եմ աշխարհի ամենաբարձր մակարդակի տաղանդներով համալրված թիմին և ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչներից մեկի ղեկավարած ակումբին: Սա այնպիսի ակումբ է, որտեղ աշխարհի յուրաքանչյուր խաղացող կցանկանար հանդես գալ:
Տարիներ շարունակ հիացմունքով հետևել եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղերին, և այժմ այս ակումբի կազմում հանդես գալու հնարավորությունը մեծ պատիվ և առանձնաշնորհում է: Չեմ համբերում հանդիպելու իմ նոր թիմակիցներին, աշխատակազմին և երկրպագուներին: «Էթիհադ» մարզադաշտում խաղալը ինձ համար անչափ հատուկ է լինելու:
Շատ ոգևորված եմ առաջիկա հնարավորություններով և խոստանում եմ անել ամեն ինչ՝ օգնելու ակումբին հասնել նոր, մեծ հաջողությունների», — մեջբերում է Դոնարումայի խոսքը «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:


























































