«Բարսելոնան» և Օրիոլ Ռոմեուն համաձայնության են եկել խզել գործող պայմանագիրը, հայտնում է AS-ը։
33-ամյա կիսապաշտպանը լքում է կատալոնական ակումբը որպես ազատ գործակալ։ Նրա հեռանալը կատալոնացիներին թույլ կտա գրանցել պաշտպան Ժերար Մարտինին, որը հատել է երկրորդ թիմում հանդես գալու տարիքային սահմանը։
Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ռոմեուն կարող է շարունակել իր կարիերան «Ժիրոնայում», որտեղ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով։
Նշվում է նաև, որ խաղացողը դիտարկում է նաև Լա լիգայի և MLS-ի մի շարք ակումբների առաջարկները։


























































