«Բարսելոնան» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը նախատեսում է 26-ամյա խաղացողի տրանսֆերը ձևակերպել հաջորդ ամռանը։
Transfermarkt-ի տվյալներով՝ պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը միլանյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Անցած մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» կազմում մասնակցել է 57 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։


























































