Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի երրորդ՝ պահեստային մարզահագուստը։
Հանդերձանքը մշակված է մուգ կապույտ գույնով և ոգեշնչված է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի տրիբունաներից։ Շապիկի մեջքի վերին հատվածում դեղին գույնով պատկերված են «RMCF» սկզբնատառերը, որոնք ներկայացնում են ակումբի լրիվ անվանումը՝ Real Madrid Club de Fútbol։
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ թիմը, որի գլխավոր մարզիչն է Խաբի Ալոնսոն, այս հանդերձանքով հանդես կգա նոր մրցաշրջանում։ «Ռեալի» տեխնիկական հովանավորը շարունակում է մնալ գերմանական adidas ընկերությունը։



2024/25 մրցաշրջանում «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ չեմպիոնի տիտղոսը զիջելով «Բարսելոնային»։ Չեմպիոնների լիգայում մադրիդյան ակումբը հասել է քառորդ եզրափակիչ, իսկ Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի եզրափակիչներում պարտություն է կրել։
Թիմի լավագույն ռմբարկուն եղել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Նոր մրցաշրջանը «Ռեալը» կսկսի օգոստոսի 19-ին՝ Լա Լիգայի առաջին տուրում մրցելով «Օսասունայի» դեմ։
























































