Մադրիդի «Ռեալում» որոշում է կայացվել 9 համարի մարզաշապիկի վերաբերյալ, որը թափուր մնաց այն բանից հետո, երբ Կիլիան Մբապեին տրվեց 10 համարի մարզաշապիկը։ Այս մասին հայտնում է լրագրող Ալբերտո Պերեյրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ նոր մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում 9 համարի մարզաշապիկը կկրի իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան։
Նշվում է, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն 21-ամյա Գարսիայի մեջ մեծ ներուժ է տեսնում, ուստի խաղացողը 2025/26 մրցաշրջանը կանցկացնի հիմնական կազմում։ Ավելի վաղ իսպանական մամուլում կային տեղեկություններ, ըստ որոնց «արքայական» ակումբի նոր 9 համարը պետք է լիներ թիմի բրազիլացի հարձակվող Էնդրիկը։
Նշենք, որ 21-ամյա խաղացողը ԱՄՆ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնությունում անցկացրած 6 խաղում խփեց 4 գոլ և կատարեց 1 գոլային փոխանցում։
























































