Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում խոսել է 2025/2026 մրցաշրջանի նպատակների մասին։
«Ցանկանում եմ նոր մրցաշրջանում հասնել տպավորիչ արդյունքների։ Մենք դա պետք է անենք միասին։ «Ռեալ», միայն առաջ», — գրել է աստղային հարձակվողն իր էջում։
Անցած մրցաշրջանում «Ռեալը» Լա Լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ չեմպիոնական տիտղոսը զիջելով կատալոնական «Բարսելոնային»։ Չեմպիոնների լիգայում «սերուցքայինները» հասել են մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվել են «Արսենալին»։
Սա Մբապեի երկրորդ մրցաշրջանն է «Ռեալում»։ Վերջերս նա ընտրել է 10 համարի մարզաշապիկը՝ նախորդ մրցաշրջանում հանդես գալով 9 համարով։
26-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում անցկացրել է 59 խաղ և խփել 44 գոլ։
























































