Մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը Մադրիդի «Ռեալը» կարևոր խնդիր ունի լուծելու, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան գրանդը ակնկալում է թիմում պահել միայն մեկ հարձակվողի, որը կլինի Կիլիան Մբապեի փոխարինողը։ Հետևաբար, «սերուցքայինները» ստիպված կլինեն ընտրություն կատարել Էնդրիկի և Գոնսալո Գարսիայի միջև։
Նշվում է, որ երկու խաղացողներն էլ վճռականորեն տրամադրված են մնալ «Ռեալում» և պայքարել իրենց տեղի համար։
««Ռեալում» դեռ այս հարցի շուրջ մտածում են։ Ահա թե ինչու նրանք չեն հայտարարել, թե ով կկրի Մբապեի կողմից ազատված 9 համարի մարզաշապիկը։ Դա մեծ մեդիա քայլ է, և տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ պարզ դառնա, թե նրանցից ով է մնալու ակումբում»,- ասվում է հոդվածում։
Լա Լիգայի առաջին տուրում «Ռեալը» օգոստոսի 19-ին կմրցի «Օսասունայի» հետ։
























































