Մադրիդի «Ռեալը» փորձեց հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի հետաձգի Իսպանիայի Լա Լիգայի առաջին տուրում նախատեսված հանդիպումը «Օսասունայի» դեմ՝ նոր մրցաշրջանին պատշաճ նախապատրաստվելու համար։
Մադրիդյան թիմի արձակուրդը և նախամրցաշրջանային հավաքը զգալիորեն հետաձգվեցին ակումբային աշխարհի առաջնությունում իրենց ելույթի պատճառով:
AS պարբերականի հաղորդմամբ՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «սերուցքայինների» դիմումը։ Որոշման մեջ նշվում է, որ մադրիդյան ակումբն ունի բավարար թվով գրանցված խաղացողներ՝ խաղը նախատեսված օրը անցկացնելու համար, և որ Լա Լիգան լիովին պահպանել է 21-օրյա արձակուրդային ժամանակահատվածը։
Այսպիսով, «Ռեալ Մադրիդ» – «Օսասունա» հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին։ Խաբի Ալոնսոն կունենա ընդամենը 15 օր՝ թիմը նախապատրաստելու համար։

























































