«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է հարցին, թե արդյոք երբևէ կվերադառնա «Բարսելոնա»:
Իսպանացի մասնագետը գլխավորել է կատալոնական ակումբը 2008-ից 2012 թվականներին: Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բարսելոնան» նվաճել է մի շարք խոշոր տիտղոսներ, այդ թվում՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան: «Բարսելոնայից» հեռանալուց հետո նա աշխատել է Մյունխենի «Բավարիայում», ապա տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
«Ամեն ինչ ավարտված է: Այդ փուլն ընդմիշտ ավարտվել է: Դա հիանալի ժամանակաշրջան էր, բայց այն ավարտվել է», – Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչը Հանս-Դիտեր Ֆլիկն է: Գերմանացի մասնագետի ղեկավարությամբ «կապտանռնագույնները» հաղթել է Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանում:
























































