Անգլիայի կանանց ֆուտբոլի հավաքականը կրկին դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ Եվրո-2025-ի եզրափակչում հետխաղյա դրամատիկ 11-մետրանոց հարվածաշարում հաղթելով Իսպանիային: Որոշիչ հարվածը կատարեց Քլոե Քելին՝ թիմին հաղթանակ պարգևելով:
Ընդամենը մի քանի օր առաջ Իտալիայի դեմ կիսաեզրափակչում Քելին չէր կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը, սակայն հետագայում խփած գոլով Անգլիան դուրս էր եկել եզրափակիչ: Բազելում կայացած եզրափակչում նա վստահորեն իրացրեց իր հարվածը:
«Ես երբեք երկրորդ անգամ չեմ վրիպում: Հպարտ եմ այս թիմով, այս մարզաշապիկով և նրանով, որ անգլիացի եմ», – BBC-ին ասել է Քելին:
Այս հաղթանակը դարձավ Անգլիայի կանանց հավաքականի պատմության առաջին խոշոր տիտղոսը՝ նվաճված արտերկրում: Իսկ մարզիչ Սարինա Վիգմանն ամրապնդեց իր համբավը՝ որպես աշխարհի լավագույն մարզիչներից մեկը:
“The first time was so nice, we had to do it twice.” 🏆🏆
Chloe Kelly 👏👏#WEURO2025 pic.twitter.com/OlNeGG4cOr
— UEFA Women’s EURO 2025 (@WEURO2025) July 27, 2025




























































