Մի շարք հեղինակավոր աղբյուրներ օրեր առաջ հաստատեցին, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 2025/26 մրցաշրջանը «Ռեալում» կմեկնարկի 10 համարի մարզաշապիկով՝ փոխարինելով նախկինում կրած 9 համարը։
Արդյունքում մադրիդյան գրանդում 9 համարը դառնում է թափուր, և այն պետք է ստանա նոր ֆուտբոլիստ։
AS պարբերականի տեղեկություններով՝ այս խաղային համարի հիմնական թեկնածուները երկուսն են՝ Էնդրիկը և Գոնսալո Գարսիան։
Դեռևս հայտնի չէ, թե նրանցից ում է նախապատվությունը տալիս «Ռեալի» ղեկավարությունը, բայց գլխավոր հավակնորդները նրանք են։
























































