Մադրիդի «Ռեալի» անգլիացի նորեկ Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը հայտնի է իր հարձակողական որակներով, սակայն պաշտպանությունում նրա խաղը դեռևս մտահոգություն է առաջացնում։ Այս մասին հայտնում է Diario Que-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացի աստղը մինչ այժմ չի արդարացրել սպասելիքները Մադրիդի «Ռեալում», ուր տեղափոխվել է «Լիվերպուլից»՝ հունիսին։
«Արքայական» ակումբի մարզչական շտաբը անհանգստացած է 26-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղամակարդակից՝ հատկախես մեկը-մեկի դեմ պաշտպանվելիս։
Ալեքսանդեր-Առնոլդը «Ռեալի» կազմում անցկացրել է 5 հանդիպում ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունում՝ կատարելով 2 գոլային փոխանցում։ Թիմը հասել է մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 0։4 հաշվով զիջել է ՊՍԺ-ին։
«Լիվերպուլի» սանի տրանսֆերը մադրիդյան գրանդի համար արժեցել է 10 միլիոն եվրո, քանի որ նրա պայմանագիրը «կարմիրների» հետ ավարտվում էր հունիսի վերջին։
























































