Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը կարող է ժամանակավորապես փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է ESPN Brasil-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» ղեկավարությունը քննարկում է երիտասարդ հարձակվողին վարձակալության ուղարկելու հնարավորությունը, որպեսզի նա ավելի շատ խաղաժամանակ ստանա իր եվրոպական կարիերայի սկզբում։
Սակայն, ըստ աղբյուրի, ֆուտբոլիստն ինքը չի կիսում ակումբի դիրքորոշումը. նա մտադիր է մնալ Մադրիդում և պայքարել թիմում իր տեղի համար։ Էնդրիկը «Ռեալ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը՝ բրազիլական «Պալմեյրասից»։
Իր նորամուտի մրցաշրջանում 18-ամյա բրազիլացին անցկացրել է 37 խաղ, խփել 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
























































