Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողների ձեռքբերման համար ծախսել է 308.68 միլիոն եվրո՝ ըստ Transfermarkt-ի։
Երեկ՝ հուլիսի 23-ին, մերսիսայդյան ակումբը հայտարարեց հարձակվող Հյուգո Էկիտիկեի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխության մասին։ Լրատվամիջոցները գործարքը գնահատում են 95 միլիոն եվրո։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լիվերպուլը» ամառային տրանսֆերների վրա ավելի շատ է ծախսել, քան եվրոպական ցանկացած այլ ակումբ։ Լոնդոնի «Չելսին» վարկանիշային աղյուսակում երկրորդն է՝ 243.77 միլիոն եվրո, իսկ Մադրիդի «Ռեալը»՝ երրորդը՝ 167.5 միլիոն եվրո։
Առաջին հնգյակում են նաև երկու մանչեսթրյան ակումբները՝ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 153.2 միլիոն եվրո, և «Մանչեսթեր Սիթին»՝ 145.7 միլիոն եվրո։
























































