Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Ադիլ Ռամին սոցիալական ցանցերում կոշտ քննադատության է արժանացրել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալին։
«Անցել է երկու ամիս, ինչ ես, անկեղծ ասած, այլևս տանել չեմ կարողանում Յամալին։ Ինձ չեն հետաքրքրում նրանք, որոնց դուր չի գալիս իմ կարծիքը՝ «Բարսայի» երկրպագուները, Յամալի երկրպագուները… Ինձ պարզապես չի հետաքրքրում դա։ Այո՛, նա ֆուտբոլային աստղ է։ Նա նվաճելու է «Ոսկե գնդակը», Չեմպիոնների լիգան և մնացած ամեն ինչ։
Բայց ինձ դուր չեկավ, թե ինչպես նա սեղմեց Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքը։ Ինձ զայրացրեց դա։ Ամեն ինչ սկսվեց դրանից։ Այն ձևը, որով նա իջեցնում է շորտերը… Դա գալիս է ԱՄՆ-ի և Մեքսիկայի բանտերից։ Նա երեկույթներ է կազմակերպում, մարդիկ խոսում են դրանց մասին։ Նա կրում է 10 համարի մարզաշապիկը և կրում է մեծ ադամանդներով փայլուն զարդեր։ Նա կարծում է, թե ամերիկացի է։ Կարճ ասած՝ նա ինձ նյարդայնացնում է»,– ասել է Ռամին Twitch-ի հեռարձակման ժամանակ։



























































