Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այսուհետ հանդես կգա Մադրիդի «Ռեալում» 10 համարի մարզաշապիկով, հայտնում է L’Equipe-ը։
2024/25 մրցաշրջանում Մբապեն խաղացել է 9 համարով։ 10 համարը թափուր էր մնացել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո։
Հրապարակումը նշում է, որ Մբապեն ինքն անձամբ համարի փոփոխություն չի խնդրել․ այդպես է որոշել Մադրիդյան ակումբի ղեկավարությունը։
























































