Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը կրկին բախվել է վնասվածքի խնդրին։ Ինչպես նշում է իսպանական Sport.es-ը, 18-ամյա ֆուտբոլիստը դաշտից դուրս կմնա մոտ երեք ամիս։
Ակումբում կանխատեսում են, որ Էնդրիկի վերականգնումը կտևի մինչև 2025 թվականի սեպտեմբերի վերջ։ Սա ֆուտբոլիստի երկրորդ լուրջ վնասվածքն է այս տարի։ Նախկինում՝ մայիսի 18-ին, նա վնասվածք էր ստացել Լա Լիգայի «Սևիլյայի» դեմ խաղում (2:0), ինչը նրան ստիպել էր բաց թողնել Ակումբային աշխարհի առաջնությունը։
«Ռեալի» 2025/2026 մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 19-ին՝ Լա Լիգայի առաջին տուրում «Օսասունայի» դեմ խաղով։ Էնդրիկի բացակայությունը կարող է ազդել թիմի մեկնարկային կազմի վրա։ 2024 թվականին «Ռեալ» միացած խաղացողը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում՝ խփելով 7 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։
























































