«Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Ժորդի Կրոյֆը հիշել է, թե ինչպես կատալոնական ակումբը պայմանագիր կնքեց Ռոբերտ Լևանդովսկու հետ։
«Բարսան» լեհ հարձակվողի տրանսֆերի մասին հայտարարեց 2022 թվականի հուլիսին՝ «Բավարիայի» հետ երկարատև ու բարդ բանակցություններից հետո։ Գործարքի արժեքը կազմել էր 45 միլիոն եվրո։
«Լևանդովսկու տրանսֆերը մեզ համար ամենադժվարներից մեկն էր։ Բայց հենց Ռոբերտն էր, ով ավելի քան մյուսները ցանկանում էր միանալ ակումբին։ Նա ամենամեծ զոհողություններին գնաց՝ «Բարսելոնայում» խաղալու համար»,- Կրոյֆի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը։
Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում մինչ այս անցկացրել է 147 հանդիպում՝ խփելով 101 գոլ և կատարելով 20 գոլային փոխանցում։
























































