«Բարսելոնան» Լամին Յամալի անունով մոտ 70,000 մարզաշապիկ է վաճառել առաջին օրը՝ ֆուտբոլիստի համարի փոփոխությունից հետո։ Culemania պորտալի տվյալներով՝ նախնական եկամուտը կազմել է 10 միլիոն եվրո, թեև վերջնական գումարը կհաստատվի ավելի ուշ։
Ռեկորդային վաճառքներ են գրանցվել 170 երկրներում, և ակումբը դեռ ունի մարզաշապիկների պաշար՝ հետագա վաճառքի համար։
Հիշեցնենք, որ 10 համարը թափուր էր մնացել Անսու Ֆատիի՝ «Մոնակո» տեղափոխվելուց հետո և նախկինում պատկանել է Դիեգո Մարադոնային, Ռոնալդինյոյին և Լիոնել Մեսիին։
2024/25 մրցաշրջանում Յամալը դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է Գավաթը և Սուպերգավաթը։ Նա «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 խաղ, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։




























































