«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ցանկանում է ժառանգություն թողնել կատալոնական ակումբում։ Հուլիսի 16-ին 18-ամյա իսպանացին ստացել է իր նոր՝ 10 համարի մարզաշապիկը։
«Հույս ունեմ, որ կկարողանամ ժառանգություն թողնել՝ ինչպես Մեսսին, Մարադոնան կամ Ռոնալդինյոն։ Նրանք ակումբի երեք լեգենդներն են։ Յուրաքանչյուր երեխա երազում է նմանվել նրանց։ Ես կցանկանայի յուրաքանչյուրից վերցնել լավագույնը և շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նրանք տվել են «Բարսելոնային»», – Յամալի խոսքերը մեջբերում է AS-ը։
Անցած մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Այս տարվա մայիսին հարձակվողը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ՝ մինչև 2031 թվականի ամառ։



























































