Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը այլևս չի համարվում անձեռնմխելի խաղացող։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը լրջորեն հիասթափված է Վինիսիուսի ելույթներից ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ, ինչի հետևանքով «արքայական» ակումբը պատրաստ է բաց թողնել բրազիլացուն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Նշվում է, որ «Ռեալը» կդիտարկի 150 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները։
2024/25 մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «Ռեալի» կազմում անցկացրել է 58 հանդիպում՝ խփելով 22 գոլ և կատարելով 19 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2027 թվականի ամռանը։
























































