Դանիական «Կոպենհագենի» աջ եզրային հարձակվող Ռունի Բարջին այսօր՝ հուլիսի 11-ին, ժամանել է Իսպանիա՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու նպատակով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը տրանսֆերի հարցում համաձայնության են եկել դեռևս մի քանի շաբաթ առաջ, իսկ կատալոնական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարելու է ավելի քան 2 միլիոն եվրո։
Ռունի Բարջին ծնվել է Քուվեյթում։ Նրա ծնողները սերում են սիրիական Հալեպ քաղաքից, իսկ TheMatchMinute-ի տեղեկություններով՝ հայրը հայկական արմատներ ունի։ Transfermarkt-ը 19-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 7.5 միլիոն եվրո։
🔵🔴 Roony Bardhgji has just landed in Barcelona, as revealed. ✅✈️
“I’m very happy to be here”, told @sport @monfortcarlos. pic.twitter.com/KY8XlJUsNw
— Fabrizio Romano (@FabrizioRomano) July 11, 2025



























































