ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (4:0)՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Փարիզյան գրանդի կազմում դուբլ ձևակերպեց Ֆաբիան Ռուիսը (6’, 24’), ևս մեկ անգամ աչքի ընկան Ուսման Դեմբելեն (9’) և Գոնսալու Ռամուշը (88’)։
Այսպիսով, փարիզյան ակումբը դուրս եկավ ակումբային ԱԱ-ի եզրափակիչ, որտեղ կհանդիպի Լոնդոնի «Չելսիին»։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։