Մադրիդի «Ռեալը» մոտ է «Բենֆիկայի» եզրային պաշտպան Ալվարո Կարերասի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վերջինիս տեղեկացմամբ՝ բանակցություններում քննարկվում է նաև «սերուցքայինների» երիտասարդական թիմի ձախ պաշտպան Ռաֆայել Օբրադորի «Բենֆիկա» տեղափոխության հարցը։ Նշվում է, որ գործարքը գտնվում է վերջնական փուլում, և ֆուտբոլիստը կմիանա «Արծիվներին» առաջիկա օրերին։
Բացի այդ, Կարերասը կմիանա մադրիդյան գրանդին ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կարերասը «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 52 խաղի՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։