Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանին գրավել է իսպանական «Բետիսի» ուշադրությունը։
Իսպանական ակումբի վերջերս արված 8 միլիոն եվրոյի առաջին առաջարկը մերժվել է «ներաձուրիի» ղեկավարության կողմից, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպասվում է, որ մոտ ապագայում անդալուզյան ակումբը կբարելավի իր առաջարկը՝ 23-ամյա խաղացողի ձեռքբերման համար։
Ասլանին 2024/25 մրցաշրջանում միլանյան գրանդի կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ խփելով 3 գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ալբանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 13 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսը։