Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի ծառայություներով: Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, սերբ ֆուտբոլիստը կարող է հեռանալ արքայական թիմի գալիք ամռանը:
Ավելի վաղ խոսակցություն կար այն մասին, որ Յովիչի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք թիմեր: