Opta սուպերհամակարգիչը վերլուծել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում թիմերի հաղթանակի հնարավորությունները՝ քառորդ եզրափակիչների ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Opta Analyst-ը։
Հաշվարկների համաձայն՝ «Պարի Սեն-Ժերմենի» հաղթանակի հավանականությունը կազմում է 38.54%, «Չելսիինը»՝ 33.86%, «Ռեալինը»՝ 24.67%։ Ամենացածր հնարավորությունն ունի «Ֆլումինենսեն»՝ 2.93%։
Առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» և «Չելսին», իսկ երկրորդում՝ ՊՍԺ-ն և «Ռեալը»։ Խաղերը տեղի կունենան հուլիսի 8-ին և 9-ին։ Հաղթողները հուլիսի 13-ին կպայքարեն տիտղոսի համար։