Լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ պորտուգալական «Պենաֆիել» ակումբի ֆուտբոլիստ Անդրե Սիլվայի մահվան լուրին։ Ֆուտբոլիստները զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Ժոտան 28 տարեկան էր, իսկ Սիլվան՝ 25։
«Անհասկանալի է։ Դեռ նոր էինք միասին հավաքականում, դեռ նոր էիր ամուսնացել։ Քո ընտանիքին, կնոջդ և երեխաներիդ հղում եմ իմ խորին ցավակցությունները և մաղթում նրանց անսահման ուժ՝ այս ծանր պահին։ Գիտեմ, որ դու միշտ նրանց հետ կլինես։ Հանգչեք խաղաղությամբ, Դիոգու և Անդրե։ Բոլորս ձեզ շատ կկարոտենք»,- գրել է Ռոնալդուն։
Não faz sentido. Ainda agora estávamos juntos na Seleção, ainda agora tinhas casado. À tua familia, à tua mulher e aos teus filhos, envio os meus sentimentos e desejo-lhes toda a força do mundo. Sei que estarás sempre com eles. Descansem em Paz, Diogo e André. Vamos todos sentir… pic.twitter.com/H1qSTvPoQs
— Cristiano Ronaldo (@Cristiano) July 3, 2025