Իսպանիայի գործող չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր «Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։
Ըստ ակումբի՝ մարզաշապիկը միավորում է ավանդույթն ու ժամանակակից մոտեցումները՝ շեշտադրելով «Բարսելոնայի» հարուստ պատմությունն ու շարունակվող զարգացման ուղին։
«Նոր մարզաշապիկում համատեղված է ժառանգությունը նորարարության հետ, իսկ ավանդույթները՝ ապագայի։ Դասական կապտանռնագույն շերտավոր համազգեստը վերափոխվել է նոր գունային երանգներով, որոնք հաղորդում են ռիթմ և էներգիա՝ «Բարսելոնայի» ֆուտբոլային ոճի երկու հիմնական հատկանիշները։
Արդյունքը մանուշակագույն երանգ է, որը անկյունագծով հատում է շերտերը՝ մարզաշապիկին հաղորդելով շարժման և արագացման զգացողություն։ Այն հարգանքի տուրք է «կապտանռնագույն» դրոշներին, որոնք խաղերի օրերին ծածանվում են փողոցներում և մարզադաշտերում»,- ասված է ակումբի պաշտոնական կայքի հրապարակման մեջ։