«Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը հաջորդ մրցաշրջանից կրելու է ակումբի 10 համարի մարզաշապիկը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ հուլիսի 13-ին, երբ Յամալը կդառնա 18 տարեկան, կարող է կայանալ հանդիսավոր արարողություն՝ նրան պաշտոնապես 10 համարը շնորհելու համար։ Նույն օրը «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կվերադառնան արձակուրդից և կանցնեն բժշկական զննում։
Ներկայում 10 համարը պատկանում է հարձակվող Անսու Ֆատիին, որը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կլքի ակումբը։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ Ֆատին մոտ ժամանակներս պայմանագիր կստորագրի «Մոնակոյի» հետ։
Յամալը «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2023 թվականի ապրիլին՝ 15 տարեկանում։ Այդ ժամանակից ի վեր նա մասնակցել է 106 հանդիպման, խփել 25 գոլ և կատարել 34 գոլային փոխանցում։
«Բարսելոնայի» կազմում նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը։ 2024 թվականի մայիսին 17-ամյա կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2031 թվականի ամառ։