Անգլիական «Լեսթեր Սիթին» հայտարարել է, որ Ռուդ վան Նիստելռոյը հեռանում է գլխավոր մարզչի պաշտոնից։
Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ 48-ամյա մասնագետի պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
«Անձամբ շնորհակալություն եմ հայտնում «Լեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին, մարզիչներին, ակադեմիային և ամբողջ անձնակազմին, ում հետ աշխատել եմ ակումբում գտնվելու ընթացքում, նրանց պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար։ Երկրպագուներին շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար և ցանկանում եմ ակումբին հաջողություններ մաղթել ապագայում», — ասել է վան Նիստելռոյը։
Վան Նիստելռոյը «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։ Նրա գլխավորությամբ ակումբը հավաքել է 25 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ իջնելով Չեմպիոնշիփ։