Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Instagram-ի Stories բաժնում հրապարակում է կատարել Պոլ Պոգբայի նոր ակումբի վերաբերյալ։
«Պոգբեք։ «Մոնակո», առաջ», — գրել է հարձակվողը հրապարակմանը կից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի պայմանագիրը «Մոնակոյի» հետ կլինի երկու տարով: Պոգբան երկարատև որակազրկվել էր արգելված նյութեր ընդունելու համար։
32-ամյա ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը լրացել է 2025 թվականի մարտին: Մինչև որակազրկումը Պոգբան հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և Թուրինի «Յուվենտուսում»: Ֆրանսիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 91 հանդիպման՝ խփելով 11 գոլ: