Հեղինակավոր Transfermarkt պորտալը թարմացրել է մի շարք առաջնությունների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Փորձագետները ներկայացրել են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ըստ դիրքերի։
Դարպասապահ՝ Դիոգո Կոստա («Պորտու») – 40 միլիոն եվրո
Պաշտպաններ՝ Պաու Կուբարսի («Բարսելոնա») – 80 միլիոն եվրո, Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր») – 80 միլիոն եվրո, Ուիլյամ Սալիբա («Արսենալ») – 80 միլիոն եվրո
Կիսապաշտպաններ՝ Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ») – 130 միլիոն եվրո, Պեդրի («Բարսելոնա») – 140 միլիոն եվրո, Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») – 180 միլիոն եվրո
Հարձակվողներ՝ Լամին Յամալ («Բարսելոնա») – 200 միլիոն եվրո, Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 180 միլիոն եվրո, Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 180 միլիոն եվրո, Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 170 միլիոն եվրո