ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի A խմբի երկրորդ տուրի «Պալմեյրաս» — «Ալ-Ահլի» հանդիպումը ընդհատվել է։
61-րդ րոպեին խաղը դադարեցվել է եղանակային պայմանների պատճառով՝ մարզադաշտին մոտեցող փոթորկի հետևանքով։ Ֆուտբոլիստները տեղափոխվել են տրիբունաների տակ գտնվող տարածք։ Մարզադաշտում հայտարարություն է տարածվել, որով երկրպագուներին խնդրել են անվտանգ վայրեր տեղափոխվել։
⏸ | Match interrompu entre Palmeiras et Al-Ahly à cause des conditions météorologiques. ☔️🌪 #FIFACWC #TakeItToTheWorld
Suivez la rencontre @Palmeiras 🆚 @AlAhly gratuitement ici : https://t.co/kAQFrmIwIx ! 👈 pic.twitter.com/8dTfyLIAFL
— DAZN France (@DAZN_FR) June 19, 2025
Խաղի ընդհատման պահին բրազիլական ակումբը հաղթում էր 2:0 հաշվով՝ Ֆլակո Լոպեսի խփած գոլի և Վեսամ Աբու Ալիի ինքնագոլի շնորհիվ։ Հարկ է նշել, որ խմբային փուլի առաջին տուրից հետո A խմբի բոլոր թիմերը՝ «Պալմեյրասը», «Ալ-Ահլին», «Ինտեր Մայամին» և «Պորտոն», ունեն մեկական միավոր։