Soccer Aid 2025-ի բարեգործական հանդիպումը «Օլդ Թրաֆորդում» վերածվեց լարված դրամայի՝ 41-ամյա Կառլոս Տևեսի գլխավորությամբ: Արգենտինացին երկրորդ խաղակեսում 15 րոպեում խփեց չորս գոլ՝ ապահովելով «Աշխարհի հավաքականի» 5:4 հաշվով հաղթանակը Անգլիայի հավաքականի նկատմամբ:
2007-2009 թվականներին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկած, ապա «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Տևեսը մնում է հակասական կերպար «կարմիր սատանաների» երկրպագուների համար: Նրա վերադարձը «Օլդ Թրաֆորդ» ուղեկցվեց սուլոցներով, սակայն Տևեսը վայելեց իր դերը՝ գոլերից հետո ժպտալով և ժեստերով արձագանքելով հանդիսատեսին:
Class is permanent. 🇦🇷
Watch Soccer Aid for UNICEF 2025 live on @ITV, @ITVX and @WeAreSTV 📺 pic.twitter.com/gAoOBNW6AP
— Soccer Aid (@socceraid) June 15, 2025
Անգլիայի կազմում աչքի ընկան Ուեյն Ռունին, Թոնի Դագանը և Ջերմեյն Դեֆոն, բայց Տևեսի փայլուն խաղը շրջեց հանդիպման ընթացքը: Վճռորոշ գոլը խփեց հեռուստախոհարար Բիգ Զուն՝ հաշիվը դարձնելով 5:4:
Խաղի վերջում Տևեսը կոպիտ խախտում կատարեց Աարոն Լենոնի դեմ՝ կանխելով վտանգավոր դրվագ: Մրցավարը, պահպանելով խաղի բարեգործական ոգին, կարմիր քարտի փոխարեն թույլ տվեց Լենոնին խորհրդանշական դեղին քարտ ցույց տալ Տևեսին:

Soccer Aid-ը, որն անցկացվում է UNICEF-ի աջակցությամբ, նպատակ ունի պաշտպանել երեխաների խաղի և զարգացման իրավունքը: Միջոցառումը հավաքել է ավելի քան 7 միլիոն ֆունտ՝ երեխաներին աջակցելու համար:



























































