«Բարսելոնայի» տղամարդկանց հիմնական կազմը կվերսկսի աշխատանքը հուլիսի 13-ին՝ անցնելով ավանդական բժշկական զննություններ: Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Հանսի Ֆլիկի ղեկավարությամբ թիմը նույն օրը կմեկնարկի 2025/26 մրցաշրջանի նախապատրաստական փուլը:
Հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին, թիմը կանցկացնի առաջին մարզումը «Սիուտատ Էսպորտիվա» մարզաբազայում: Նախատեսված է կրկնակի մարզումային սեսիա, որով կսկսվի Հանսի Ֆլիկի երկրորդ մրցաշրջանը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Այսպիսով, կատալոնական ակումբը սկսում է նախապատրաստությունը նոր մրցաշրջանի համար:


























































