Ֆրանսիական հեղինակավոր France Football ամսագիրը հայտարարել է, որ 2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի թեկնածուների պաշտոնական ցուցակը կհրապարակվի օգոստոսի 7-ին։ Տեղեկությունը տարածվել է մրցանակաբաշխության պաշտոնական սոցիալական էջերում։
Ինչպես հայտնում է Goal-ը, ներկայումս մրցանակի գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը գլխավորում է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Նրան հաջորդում են «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալը և բրազիլացի Ռաֆինյան, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ոսկե գնդակը նվաճել էր «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։