«Արսենալը» «Սպորտինգի» 27-ամյա հարձակվող Վիկտոր Գյոկերեշի համար առաջարկել է 55 միլիոն եվրո + 10 միլիոն։ Այս մասին հաղորդում է Record-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Արսենալը» առաջարկել է 55 միլիոն եվրո որպես ֆիքսված գումար և ևս 10 միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Սակայն պորտուգալական ակումբի նախագահ Ֆրեդերիկո Վարանդաշը նախկինում հայտարարել էր, որ բաց չի թողնի հարձակվողին նույնիսկ 60 միլիոն եվրո + 10 միլիոնի դիմաց։ Ավելի վաղ Գյոկերեշի գործակալը, ինչպես նաև ինքը՝ խաղացողը, հայտնել էին, որ «Սպորտինգը» խոստացել է վաճառել խաղացողին այս գումարի դիմաց։
Ավարտված մրցաշրջանում Գյոկերեշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 խաղի, որոնցում խփել է 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։