Transfermarkt վիճակագրական պորտալը, որը մասնագիտանում է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի գնահատման մեջ, թարմացրել է Իսպանիայի Լա Լիգայի վերաբերյալ իր տվյալները։ Այսպիսով, Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի արժեքը նվազել է 30 մլն եվրոյով և այժմ գնահատվում է 170 մլն եվրո։
«Ռեալում» Վինիսիուսի թիմակից Կիլիան Մբապեն թանկացել է 10 միլիոն եվրոյով (180 միլիոն եվրո)։ Աղբյուրի տվյալներով՝ նույնքան արժե «արքայական ակումբի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, որը Մբապեի հետ միասին ակումբի ամենաթանկ խաղացողն է։
Նշենք, որ Իսպանիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն է, որի տրանսֆերային արժեքը այժմ կազմում է 200 միլիոն եվրո և ամենաբարձրն է աշխարհում։